Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Նստակյաց աշխատանքը մարդուց երկու տարվա կյանք է խլում

Նստակյաց աշխատանքը մարդուց երկու տարվա կյանք է խլում

Բրիտանացի գիտնականներն ահազանգում են` նստակյաց աշխատանքը գողանում է մարդու կյանքից երկու տարի: Հետևաբար նվազեցնելով նստակյացությունը` մասնավորապես` օրական երեք ժամ պակաս նստելով, մարդը կարող է երկարացնել իր կյանքը երկու տարով:

«Պռավդա.ռու»-ն գրում է, որ նման տվյալների գիտնականները հանգել են ուսումնասիրելով 167 հազար մարդու առողջական վիճակը` հաշվի առնելով նրանց ինքնազգացողությունը նստակյաց աշխատանք ունենալուն զուգահեռ:

Իսկ ահա վերլուծելով 2005-2009թթ. ԱՄՆ ազգային զեկույցը առողջության և սննդի վերաբերյալ` գիտնականները ևս մեկ կարևոր եզրահանգում են արել: Պարզվում է, ևս 1.4 տարով կյանքը կարելի է երկարացնել, եթե հեռուստացույցի դիմաց անցկացրած ժամանակն էլ օրական երկու ժամով կրճատվի:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ